Ամերիկացի ձեռնարկատեր, բարեգործ Բիլ Գեյթսը դերասան Ջիմի Ֆելոնի երեկոյան ծրագրի ժամանակ խոսել է իր GatesLetter.com կայքի և այն գովազդելու ցանկության մասին:
Ձեռնարկատերն ասել է, որ կցանկանար ունենալ տեսանյութը, որը կդառնար հիթային: Նա նշել է հոլովակի կարճ և բովանդակալից տեքստը՝ GatesLetter.com, և արտասանել այն, որի հիման վրա էլ հավաքվել է տեսանյութը: Նրանում Գեյթսը, տարբեր դիմակներով և կեղծամներով, երաժշտության հնչյունների ներքո կրկնում է իր իսկ առաջարկած կարճ տեքստը:
Ռեժիսորական մտահղացումը ցնցել է հանդիսատեսին և համացանցային հասարակությանը:







































