Աշխարհում կենցաղային տեխնիկա արտադրող խոշորագույն ընկերություններից Electrolux-ը բանակցություններ է սկսել Daewoo Electronics-ը կլանելու համար: Շուկայի մասնագետները նշում են, որ շվեդական ընկերության հնարավորությունները մեծ են, քանի որ կորեական ընկերությունն այս պահին լուրջ խնդիրներ ունի պարտքերը վճարելու հարցում և գտնվում է կրեդիտորների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Սակայն միայն շվեդական ընկերությունը չէ, որ ձգտում է գնել Daewoo Electronics-ը: Իրանական Entekhab Industrial Group-ը նույնպես մասնակցում է մրցավազքին: Նրան մի քանի ամիս առաջ հաջողվել էր համաձայնության գալ կորեացիների հետ, սակայն կողմերը չհամաձայնեցին 513 միլիոն դոլար գնին: