«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեն հայտնել է, որ պատրաստ է ապագայում ՊՍԺ տեղափոխվել:
«Ամեն ինչ հնարավոր է: Երբեք չգիտես, թե ինչպես կծավալվեն իրադարձությունները: Այժմ «Սիթի»-ում ամեն ինչ կարգին է: Բայց ո՞վ գիտի, թե ինչպես կընթանան գործերս ապագայում:
Հանդես գալ նման հիանալի թիմում, աշխատել մեծագույն ֆուտբոլիստների հետ, միշտ նպատակս է եղել: Այդպիսի պայմաններում դու աճում ես և շատ բան սովորում: ՊՍԺ-ն գերազանց ակումբ է և ահեղ մրցակից: Մեծ հարգանք եմ տածում ակումբի նկատմամբ»,- ասել է Տուրեն:








































