Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Եգիպտոսի ժամանակավոր կառավարությանը մեղադրել է այլախոհությունը ճնշելու և մարդու իրավունքները ոտնահարելու մեջ՝ հաղորդում է BBC-ն:
Կազմակերպության տվյալներով՝ իսլամիստ նախագահ Մուրսիի տապալումից հետո կես տարվա ընթացքում մահացել է 1400 մարդ:
Բացի այդ, Amnesty International-ն անդրադարձել է 2013թ. ամռանը Մուրսիի կողմնակիցների ցույցը ցրելուն, որի հետևանքով զոհվել է 500 մարդ, և այն անվանել «անսիրտ սպանդ՝ աննախադեպ ծավալներով»:
Զինվորական իշխանությունները, որոնք վերջերս հանրաքվե անցկացրեցին երկրում պետական նոր Սահմանադրության հարցով, դեռևս չեն մեկնաբանել իրավապաշտպանների մեղադրանքը:








































