Monday, 22 06 2026
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր

«Փաշինյանը Հայաստանի քաղաքականության մեջ մեծ բարեփոխումներ կանի». Մեթյու Բրայզա

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան Հայաստանում սպասվող ընտրությունների և  հնարավոր փոփոխությունների մասին հարցազրույց է տվել Թուրքիայի պետական «Anadolu» գործակալությանը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Հարցազրույցում Բրայզան նշել է, որ Ն.Փաշինյանը, հոկտեմբերի 16-ին հրաժարական տալով, բարդ իրավիճակում մեծ քաղաքական հմտություն է դրսևորել: Բրայզայի գնահատմամբ՝ Փաշինյանը չի կարողացել ստանալ քաղաքական էլիտայի աջակցությունը, բայց ունի ժողովրդի բարոյական աջակցությունը:

Նրա համոզմամբ՝ Հայաստանի ժողովուրդը «ճիշտ կգնահատի այս հնարավորությունը» մի իրավիճակում, որտեղ ՀՀԿ-ն, Մոսկվայի կողմնակիցներն ու քաղաքական էլիտան դեմ են եղել Փաշինյանի այս քայլին:

Բրայզան ընդգծել է, որ արդար և անկողմնակալ ընտրություններ անցկացնելու դեպքում Փաշինյանը կարող է հաղթել, ինչի արդյունքում Հայաստանում ներքաղաքական հավասարակշռությունը կփոխվի:

Բրայզայի խոսքերով՝ «Գուցե Մոսկվայի կողմնակիցները և ներսի ընդդիմությունը բողոքի նրա հաղթանակի դեմ, սակայն Փաշինյանը, ունենալով ժողովրդի բարոյական աջակցությունը, Հայաստանի քաղաքականության մեջ մեծ բարեփոխումներ կանի»:

Բրայզան՝ նշելով, որ Հայաստանի քաղաքական ապագայի վերաբերյալ կանխատեսումներ անելը շատ բարդ է, ընդգծել է, որ, եթե Փաշինյանը արմատական բարեփոխումներ սկսի, աջակցության կարիք է ունենալու, և Թուրքիան կարող է այդ աջակցությունը ցուցաբերել:

Ամերիկացի նախկին պաշտոնյան անդրադարձել Տաջիկստանում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում Փաշինյանի և Ալիևի հանդիպմանը՝ այն Արցախի հարցի լուծման տեսանկյունից կարևոր քայլ որակելով:

Բրայզան Հայաստանի ընտրությունների հարցը դիտարկել է նաև Ռուսաստանի շահերի տեսանկյունից՝ նշելով, որ Ռուսաստանը դեմ է Հայաստանում մեծ փոփոխություններին: Հետևաբար, ըստ Բրայզայի, հնարավոր է, որ Ռուսաստանը միջամտի Հայաստանում կատարվող փոփոխությունների գործընթացին: Նա ընդգծել է, որ Հայաստանում ներդրումները հատկապես էներգետիկայի և բանկային ոլորտում, գտնվում են ռուսների հսկողության տակ:

Բրայզան, շեշտելով, որ ռուսները տնտեսական լծակներով երկրի քաղաքական էլիտային վերահսկում են, ասել է․

«Ռուսները, տնտեսական ուժը կիրառելով, միգուցե, ցանկանան Հայաստանին ուղղորդել: Սակայն ես հավատում եմ, որ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և նրա նման բոլոր մյուս քաղաքական գործիչները կցանկանան անկախ լինել»:

Նշելով, որ Արևմուտքը աջակցում է Փաշինյանի՝ Հայաստանում ժողովրդավարությունը ամրապնդելու ջանքերին, Բրայզան նկատել է, որ Փաշինյանի և Արևմուտքի միջև հարաբերությունները ավելի կհստակեցվեն ընտրություններից հետո:

Ըստ Բրայզայի՝ Արևմտյան երկրները Փաշինյանին մեծ աջակցություն ցույց չեն տա, քանի որ, եթե այդպես լինի, կարող է տպավորություն ստեղծվել, որ Փաշինյանը նրանց քաղաքական տիկնիկն է:  Ուստի, Արևմուտքը նրան կարող է աջակցել միայն այն հարցերում, որտեղ վերջինս ճիշտ կվարվի:

Բրայզան, խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, ասել է, որ Հայաստանի սահամանապահները Ռուսաստանի սահմանապահների ենթակայության տակ են:  Հայաստանի օդային տարածքը կապված է Ռուսաստանի օդային տարածքի հետ, և ժամանակ է պետք  հասկանալու համար, թե արդյոք Հայաստանը Ռուսաստանից կհեռվանա, թե՝ ոչ:

«Միայն կարող եմ ասել, որ մեծ թվով հայեր դեռևս Ռուսաստանին դիտում են որպես արտաքին վտանգների դեմ իրենց պահապանը: Ռուսաստանը պատմության ընթացքում շատ անգամներ է հայերին պաշտպանել»,- ասել է նա:

Նշելով, որ Հայաստանի առջև դրված է բազմակողմանի արտաքին քաղաքականության օրակարգ, Բրայզան կարծիք է հայտնել, որ, այնուամենայնիվ, առաջիկայում Ռուսաստանը հիմնական դերակատարը կլինի:  Միևնույն ժամանակ, Բրայզան շեշտել է, որ Հայաստանը ցանկանում է կապ հաստատել այլ երկրների հետ ևս, այդ թվում՝ Թուրքիայի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում