Վաշինգտոնի դաշնային դատարանը Սպիտակ տան վարչակազմին պարտավորեցրել է վերականգնել CNN-ի թղթակից Ջիմ Աքոստայի մշտական թույլտվության անցաթուղթը: Պետք է վերականգվի նաև մամուլի համար բաց միջոցառումներին այցելելու իրավունքը։ Դատարանի որոշումը կայացվել է նոյեմբերի 16-ին: Այս մասին տեղեկացնում է fakty.ua-ը։
Հիշեցնենք որ CNN հեռուստաընկերության թղթակից Ջիմ Աքոստան զրկվել էր Սպիտակ տան մշտական անցաթղթից, որն անհրաժեշտ է ներկա գտնվելու համար մամուլի համար բաց միջոցառումներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և լրագրողի միջև վիճաբանությունը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին մամուլի ասուլիսի ընթացքում։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի խոսքով՝ լրագրողը ազատություն է տվել ձեռքերին Սպիտակ տան աշխատակցի նկատմամբ: Իրականում լրագրողը միայն փորձել է խանգարել աշխատակցին, ով ցանկացել է խլել նրանից բարձրախոսը:
Հեռուստաալիքը իր լրագրողի հանդեպ սահմանափակումները բողոքարկել է դատարանում՝ մեղադրելով Թրամփին և նրա թիմին՝ ԱՄՆ Սահմանադրության առաջին և հինգերորդ փոփոխությունները անտեսելու հարցում:











































