Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը սիրում են իրենց կյանքը հիասքանչ շոուի վերածել: Նրանց հարսանիքը բացառություն չպետք է դառնար: Արարողության համար զույգն ընտրել է աշխարհի ամենառոմանտիկ վայրը՝ Փարիզը, և ամենաշքեղ ամրոցներից մեկը՝ Վերսալը: Բայց ինչպես երևում է՝ նրանց երազանքն ի կատար չի ածվելու: Պալատի պաշտոնական ներկայացուցիչները մերժել են զույգին այդ պատմական շինության վարձակալության հարցում:
Վերսալի պալատի Twitter-յան միկրոբլոգում հայտնվել է հետևյալ հաղորդագրությունը. «Հունվարի 19-ին Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն այցելել են պալատ, բայց նրանք մտադիր չեն այստեղ անցկացնել իրենց հարսանիքը:
Վերսալի պալատը հասանելի է մասնավոր անձանց վարձակալության համար, սակայն ներկայացուցիչները վախենում են, որ ռեփերն ու ռեալիթի-շոուի աստղը կխախտեն պայմանավորվածությունը, և մերժել են նրանց հայտը: Այդ մասին հայտնի էր դարձել նախքան հունվարի 19-ը, երբ զույգը մեկնել էր Վերսալ, որպեսզի փորձեր ազդել տեղի ղեկավարության որոշման վրա:
Չնայած մերժմանը՝ զույգին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ Քարդաշյանն ու Ուեսթը հավատարիմ են Փարիզում ամուսնանալու որոշմանը: Հիմա նրանք արժանի վայր են փնտրում իրենց «արքայական» հարսանիքի համար:







































