Երևանում ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն այսօր հայտարարել է, որ միջազգային հանրությունը ուշադրությամբ հետևում է դեկտեմբերի 9-ին Հայաստանում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությանը, հույս ունի, որ դա լինելու է ՀՀ պատմության մեջ ամենաազատ ընտրությունը, ինչը իշխանությանը կտա մեծ լեգիտիմություն:
«Իմ այցի ավարտին պետք է նշեմ, որ նախնական գնահատականներով՝ ՀՀ-ն դրական գնահատական է ստանում հեղափոխությունից հետո ստանձնած պարտավորությունների կատարման, մարդու իրավունքների պաշտպանության, խաղաղ հավաքների նկատմամբ հարգանքի առումով»,- ասել է Կլեման Նյալեցոսի Վուլեն` նշելով, որ զեկույցը ներկայացելու է 2019թ. հունիսին: