Նոր Զելանդիայի բնակիչ Սթյուարթ Ֆրեյզերը որդիների` Քոնահանի և Ֆիննի հետ ձկնորսության ժամանակ Կարիկարի թերակղզուց 70 կմ հյուսիս գտնվող հատվածում ջրի մակերեսին լողացող թափանցիկ մի արարածի է նկատել: Այս մասին գրում է Mail Online-ը:
«Մենք պատկերացում էլ չունենք` ինչ է դա: Ես չէի հավատա, որ նման բան հնարավոր է, եթե այն չտեսնեի սեփական աչքերով: Ես և իմ ընկերները նախկինում երբեք նման բան չենք տեսել»,- ասել է Ֆրեյզերը:
Այնուամենայնիվ, Պլիմուտի ազգային ծովային ակվարիումի ներկայացուցիչ Դեբորա Քրեքնելը հանգել է այն եզրակացության, որ ձկնորսի բռնած արարածը կոչվում է «Մաջորե սալպա»:
«Այդ սալպաների մասին շատ քիչ բան է հայտնի, սակայն դրանք հաճախ են հանդիպում սառը ծովերում: Սալպաները սովորաբար գլանաձև են լինում և շարժվում են` ջուրը դոնդողե մարմնով անցկացնելով»,-ասել է Ազգային ծովային ակվարիումի տնօրեն Փոլ Քոքսը:











































