Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը չորեքշաբթի օրը հրավիրել է երկրում Ուկրաինայի դեսպան Մարկիան Մալսկուն` Կիևի իրադարձությունների հետ կապված: Այս մասին հաղորդում է Reuters-ը` հղում անելով Լեհաստանի ԱԳ նախարարի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Կիևում ընդդիմության «ժողովրդական վեչեն» վերածվել էր ընդդիմադիրների և ոստիկանության աշխատակիցների բախման: Բացի այդ, նշվում է նաև, որ անկարգությունների ժամանակ տուժել է ոստիկանության 195 աշխատակից:
Լեհաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ Ուկրաինայի դեսպանին հրավիրել էր՝ զրուցելու ուկրաինացի իրավապահների գործողությունների վերաբերյալ:








































