Sunday, 05 07 2026
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը

ՔՊ-ի Արթիկի կառույցում խմորումներ են. չի բացառվում բողոքի ակցիաներ սկսվեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արթիկի կառույցում խնդիրներ են ծագել, կուսակցության անդամները չեն բացառում անգամ բողոքի ակցիաներ անելը։ Պատճառը առանց կառույցի հետ համաձայնեցնելու պատգամավորի թեկնածու առաջադրելն է։

Կառույցի անդամ Գրիգոր Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե օրեր առաջ՝ քննարկումների ժամանակ, Արթիկի ակտիվ են զանգել ՔՊ մարզային կառույցից և երկու անուն պահանջել՝ նախընտրական ցուցակում ընդգրկելու համար։ Կուսակցական ակտիվը հավաքվում, քննարկում է, և որոշում են երեք թեկնածուներից երկուսին ընտրել։ Կուսակցական կառույցը քննարկում է երեք թեկնածուի՝ Սարգիս Պետրոսյանի, Վարդան Քերոբյանի և Գրիգոր Վարդանյանի անունները։ Ընտրվում են Սարգիս Պետրոսյանն ու Վարդան Քերոբյանը։

Կառույցի պատասխանատու Էդգար Կոստանյանը զանգահարում և հայտնում է երկու թեկնածուների անունները, սակայն մարզային կառույցից պահանջում են ոչ թե երկու, այլ մի թեկնածուի անուն։ Երկու օր անց Արթիկի կառույցից պարզում են, որ կա ևս մեկ թեկնածու՝ Դավիթ Սեխլեյանը, որը երբեք կուսակցության գրասենյակ չի եկել, կուսակցաշինությամբ չի զբաղվել։ «Մեզ պատճառաբանում են, որ նպատակահարմար են գտել, որ ինքը լինի, ասում են՝ իբր բիզնեսմեն է, նպատակահարմար չէ, որ չլինի և այլն»,- նշեց Գրիգոր Վարդանյանը։

Նրա խոսքով՝ Դավիթ Սեխլեյանը Արթիկի Փանիկ գյուղից է, խոստացել է երեք հազար ձայն ապահովել ՔՊ-ի համար։

Արթիկի ՔՊ կառույցում որոշել են դիմել լրատվամիջոցներին, հայտնել կուսակցությունում կատարվածը, իսկ կառույցի ղեկավար Էդգար Կոստանյանը ընդհանրապես լքել է կառույցի ղեկավարումը։ «Ընտրությունը թեկնածուներից մեկի ոչ լեգիտիմ ճանապարհ է անցել։ Կանոնադրությունը պահանջում է, որ կառույցը պետք է ընտրի թեկնածուին, բայց մարզային կառույցից հակառակն են արել»,- նշեց Գրիգոր Վարդանյանը։

Նա նշեց, որ առաջիկայում բողոքի իրենց ձայնն են բարձրացնելու, սակայն չասաց, թե ինչպես։ «Որոշել ենք տեղեկությունը գաղտնի պահել, քանի որ Արթիկը փոքր տեղ է։ Կլինի ճանապարհ փակել, թե այլ ակցիաներ՝ լինելու են։ Չեմ կարող ասել, թե երբ։ Կարող է լինել քարոզարշավի ժամանակ, դրանից առաջ»,- ասաց նա։

Գրիգոր Վարդանյանի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակից նույնիսկ չեն էլ արձագանքել կառույցում կատարվածին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում