Իտալիայի տարածքում գտնվող Սան Մարինոյի անկախ հանրապետության նախկին նախագահ Պիետրո Բերտին ձերբակալվել է տեղի ոստիկանների կողմից` սեռական ոտնձգությունների մեղադրանքների հետ կապված: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
46-ամյա Բերտին, ով Սան Մարինոյի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության հայտնի ներկայացուցիչներից է, մասնագիտությամբ բժիշկ է: Նրա դեմ բողոք են ներկայացրել նախկին հաճախորդուհիները:








































