Tuesday, 09 06 2026
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են

Ոստիկանության կոլեգիայի նիստի ընթացքում մի շարք ծառայողներ տույժեր են ստացել

Հունվարի 22-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2013 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին զեկույցով հանդես եկավ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:

Նշվել է, որ ոստիկանության համակարգում շարունակվող բարեփոխման գործընթացներն անցյալ տարում էլ միտված են եղել ինչպես հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճի բացառմանը:

Դրանով է բացատրվում նաև, որ հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 16,2 %-ով, դրա հետ մեկտեղ՝ առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 16,7%-ով:

Հայտնաբերվել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության 433 դեպք (նախորդ տարվանից 2,4 %-ով ավելի): Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ քաղաքացիները կամավոր ներկայացրել են 792 միավոր հրազեն:

Նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտման արդյունավետությունն աճել է 11,5 %-ով:

Նախորդ տարում հայտնաբերվել է քննությունից ու դատից խուսափող և հետախուզվող անձանց 33 %-ը՝ 2012 թ. 31,6 %-ի դիմաց:

Ոստիկանությունը խիստ կարևորում է նաև ծառայողների կողմից օրինականության պահպանման խնդիրը: Տարվա ընթացքում ոստիկանությունում կատարվել է 1571 ծառայողական քննություն, կարգապահական տույժի է ենթարկվել 845 ծառայող: Ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել է 62 քրեական գործ, դատապարտվել է 10 ծառայող:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը դրական է գնահատել կատարված աշխատանքը:
2013 թվականի գործունեության արդյունքները, առկա խնդիրներն ու խոչընդոտները և դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները ներկայացրին ոստիկանության մարզային վարչությունների և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Ոստիկանության կոլեգիայի նիստի ընթացքում մի շարք ծառայողներ տույժեր են ստացել, լավագույններն արժանացել են խրախուսանքների, բարեփոխումների շրջանակում կատարվել են նոր նշանակումներ, կադրային փոփոխություններ ու տեղաշարժեր:

Կոլեգիայի նիստն ավարտվել է ՀՀ ոստիկանության տարվա լավագույն ստորաբաժանում և տարվա լավագույն ծառայողներ ճանաչելու արարողությամբ:
2013 թ. լավագույն ստորաբաժանումներ են ճանաչվել ոստիկանության Մաշտոցի և Գավառի բաժինները: Լավագույն ճանաչված ծառայողները ստացել են հավաստագրեր և արժանացել դրամական խրախուսանքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում