Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Ներիշխանական պայքար գետնի վրա ու գետնի տակ

Հայաստանի տնտեսական վիճակագրության քիչ թե շատ դրական ցուցանիշների հարցում ահռելի դերակատարություն ունի հանքարդյունաբերությունը, բայց այն առումով, որ համաշխարհային շուկայում պղնձի ու մոլիբդենի գնի բարձրացումը հնարավորություն է տալիս ընդամենը ավելի շատ թիվ ստանալ հանքանյութի արտահանումից և դա ավելացնել պաշտոնական վիճակագրությանը: Որևէ այլ նշանակություն, տնտեսական զարգացման առումով, հանքարդյունաբերությունը Հայաստանում չունի: Իհարկե ապահովում է աշխատատեղեր, ներդրումներ են կատարվում, սակայն դրանք Հայաստանի տնտեսական պոտենցիալը բացարձակապես չեն ուժեղացնում, այլ ընդամենն ինչ-որ մարդիկ հարստանում են ընդերքի հաշվին, իսկ իշխանությունն էլ, որ այդ ինչ-որ մարդկանց հովանավորը կամ գործընկերն է, ազգային վիճակագրական տվյալներն է դզում-փչում:

Ահա Հայաստանի հանքարդյունաբերության ամբողջ նշանակությունը: Եվ երբ երկրի համար այդ ռազմավարական կարևորության ոլորտի նշանակությունը համադրում ենք տնտեսության ռազմավարական խնդիրներին, ապա տեսնում ենք, որ ռազմավարական ոլորտը ընդամենը գրպանային հարցեր է լուծում մարդկանց մի նեղ շրջանակի համար: Անգամ պետության գրպանի հարցերը չի լուծում, քանի որ ոլորտը գտնվում է զգալի ստվերում: Այդ մասին անգամ միջազգային ֆինանսական կազմակերպություններն են ահազանգում: Փորձագետ, ՀՅԴ-ական Աշոտ Եղիազարյանը այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է, որ անհրաժեշտ է ստեղծել հանքարդյունաբերական ակտիվների վերահսկումն իրականացնող պետական մարմին: Այլ կերպ ասած՝ ազգայնացնել հանքային ոլորտը: Ինչ խոսք, հարցն իսկապես արդիական է, նկատի ունենալով այդ ոլորտում առկա ստվերային գերշահույթները, հարկահավաքության ցածր մակարդակը, ինչպես նաև սեփականատերերի խիստ կասկածելի շրջանակը: Ինչպես իր բազմաթիվ ասուլիսներում ասել է օրինակ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի խոշոր սեփականատեր է Ռոբերտ Քոչարյանը: Այդ մասին տարիներ առաջ բղավում էր նաև ներկայումս Սերժ Սարգսյանի շեփորի դեր ստանձնած Արտաշես Գեղամյանը:

Իսկ ահա Դաշնակցությունը լռում էր: Դաշնակցությունը, որի իշխանություն եղած տարիներին Քոչարյանը մասնավորեցնում էր հանքերն այդ կասկածելի ընկերություններին և ներդրումային ճանապարհներ էր բացում Հայաստանի ընդդերքի հաշվին հարստանալու համար, Դաշնակցությունն իշխանության մեջ էր, բայց կարծես թե ոչ մի բառով չէր բողոքում կամ անհանգստություն հայտնում: Հիմա ինչո՞ւ են դաշնակցականները փորձագիտական մակարդակով խոսում ազգայնացման անհրաժեշտության մասին: Գուցե խնդիրներ են առաջացել Ռոբերտ Քոչարյանի հետ՝ կապված քաղաքական ծրագրերի կամ պայմանավորվածությունների հետ: Թե՞ պարզապես սա լավ մշակված նախընտրական հնարք է, որի հեղինակները քաջ գիտակցում են, որ միևնույն է՝ Սերժ Սարգսյանը չի գնալու ազգայնացման, քանի որ մեղմ ասած՝ ինքն էլ երևի թե անմասն չէ երկրի ընդերքից: Թերևս ակնհայտ է մի բան, որ ներիշխանական պայքարը Հայաստանում ոչ միայն գետնի վրա է տեղի ունենում, այլ նաև գետնի տակ` ընդդերքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում