Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանին ներկայացրել է իր հերթական ծաղրանկարը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ու «Չելսի»-ի միջև բանակցությունները ներկա պահին ընթացքի մեջ են: Անգլիայի գործող չեմպիոնը, որը հաջող հանդես չի գալիս ընթացիկ մրցաշրջանում, ցանկանում է ձեռք բերել կիսապաշտպան Խուան Մատայի տրանսֆերը, ով խաղային բավարար ժամանակ չի ստանում լոնդոնյան ակումբում:
Ճիշտ է, չնայած դրան, «ազնվականներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այնքան էլ կողմ չէ իսպանացի ֆուտբոլիստից բաժանվելուն:









































