Պեկինն ավելի քան 3 մլն դոլարի չափով մարդասիրական օգնություն կուղարկի Սիրիա՝ հայտարարել է Չինաստաի արտգործնախարար Վեն Ին «Ժնև-2» միջազգային համաժողովին ելույթ ունենալիս:
«Չինական իշխանությունները կտրամադրեն 20 մլն յուանի (3.3 մլն դոլար) հավելյալ մարդասիրական օգնություն, այդ թվում՝ դեղորայք»,- ասել է չինացի նախարարը:
Նա նշել է, որ Չինաստանի իշխանություններն արդեն ավելի քան 100 մլն յուան (16.5 մլն դոլար) են հատկացրել Սիրիային և նրա հարևաններին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով՝ փոխանցում է Interfax-ը:










































