Անհրաժեշտ է համաձայնագիր կնքել Սիրիայում քաղաքական անցումային ժամանակաշրջանի մասին: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը «Ժնև-2» համաժողովին:
«Մենք պետք է սիրիացիներին օգնենք դադարեցնել հակամարտությունը և ջանքերն ուղղենք սիրիացի ժողովրդի տանջանքները թեթևացնելուն: Մենք պետք է վստահ լինենք, որ ձեռք կբերվի քաղաքական անցումային ժամանակաշրջանի մասին համաձայնագիր, որ վերջ կդրվի բռնությանը և կապահովվի ջրի, սննդի, էլեկտրաէներգիայի, բժշկական ծառայությունների հասանելիություն»,- ասել է նա:
Նա նաև հայտարարել է, որ Սիրիայում ճգնաժամի խաղաղ կարգավորման գործընթացում պետք է ներգրավվեն սիրիացի կանայք:
«Նրանք բազմաթիվ գաղափարներ ունեն՝ ինչպես կառուցել աշխարհը, և նրանք պետք է լինեն Սիրիայում տեղի ունեցող ցանկացած փոփոխությունների մի մասը»,- ասել է էշթոնը:











































