Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել «Ժնև 2» համաժողովի մասնակիցներին ջանք չխնայել Սիրիայի հակամարտության կարգավորման և բռնությունը դադարեցնելու համար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Այսօր Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում բացվում է միջազգային համաժողով՝ Սիրիայում խաղաղություն հաստատելու համար, իսկ դրան կհաջորդեն բանակցություններ Ժնևում: Աստծուց խնդրում եմ, որպեսզի շարժի բոլորի սրտերը, որ սիրիացի տառապած ժողովրդի համար բարօրություն փնտրելիս ջանք չխնայեն բռնությունն անհապաղ դադարեցնելու և այդքան տառապանքների պատճառ դարձած հակամարտությանը վերջ տալու համար»,- ասել է Հռոմի պապը:
Ֆրանցիսկոսը հույս է հայտնել, որ Սիրիայի բոլոր քաղաքացիները վճռականորեն կկանգնեն խաղաղության ու համաձայնության հաստատման և երկրի վերականգնման ճանապարհին:










































