Առցանց վաճառքով զբաղվող աշխարհում խոշորագույն՝ Amazon ընկերությունը մտադիր է դուրս գալ առցանց հեռուստատեսության շուկա:
ԶԼՄ-ների տվյալներով՝ խոսքը համացանցով լիարժեք հեռուստահեռարձակման մասին է: Ծառայությունը, որից բաժանորդավճարով մարդիկ կարող են դիտել առանձին ֆիլմեր կամ սերիալի հատվածներ, Amazon-ն ունի արդեն մի քանի տարի: Խոսքը Instant Video ծառայության մասին է:
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, նախագծի իրականացման համար Amazon-ը պայմանագրեր կկնքի առնվազն երեք ընկերությունների հետ, որոնք զբաղվում են հեռուստաարտադրությամբ:








































