Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հեղափոխական դեժավյու՝ առանց քաղաքականության

«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ տեղի է ունեցել ՀԱԿ վարչության նիստը, որի ժամանակ որոշում է կայացվել չմասնակցել դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Կուսակցությունը որոշում է կայացրել հօգուտ չմասնակցության, քանի որ մեծամասնություն են կազմել մասնակցելու դեպքում ձախողում կանխատեսողները։

Տվյալ պարագայում՝ ՀԱԿ-ի որոշումը, իհարկե, բխում է ռեալ պոլիտիկի տրամաբանությունից, որովհետև թավշյա հեղափոխությունն այս կուսակցության համար որակապես վիճակ է փոխել։ Մի կողմից՝ ՀԱԿ-ի էլեկտորատի համար Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, օտար չէ ու կուսակցության շատ համակիրներ վերակողմնորոշվել են Փաշինյանի կուսակցության ուղղությամբ․ պատահական չէ, որ «Իմ քայլի» ցուցակում քիչ չեն մարդիկ, որոնք ասոցացվում են ՀԱԿ-ի հետ։ Մյուս կողմից՝ ՀԱԿ-ը գործում էր Սերժ Սարգսյանի իշխանությանը հակադրվելու ռեժիմում ու նրա հեռացումից հետո դժվար է նոր նիշ գտնելը, մանավանդ՝ նույնիսկ Մարտի 1-ի բացահայտման պահանջն այլևս ակտուալ չէ։ Իհարկե, ՀԱԿ-ի քաղաքական արխիվացումը կորուստ է քաղաքական համակարգի համար, օրինակ՝ ԼՂ խնդրում քաղաքական օրակարգի ձևավորման տեսանկյունից։ Եվ առհասարակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը շահեկանորեն մյուսներից տարբերվել է հենց քաղաքական ուղերձներ ձևակերպելու կարողությամբ։

Արամ Կարապետյանի «Նոր ժամանակներ» կուսակցությունը նույնպես չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։ Իհարկե, ՆԺԿ-ի պարագայում սա նորություն չէ, սակայն թվում էր՝ հեղափոխությունը կարող է նոր հեռանկարներ բացել կուսակցությունների համար, որոնք նախկինում հանդիպել են քրեաօլիգարխիայի հարուցած խոչընդոտներին։

Սակայն տրամագծորեն այլ կարծիքի է Արամ Կարապետյանը, որը, ի դեպ, հեղափոխության օրերին բավականին ակտիվ էր։ «Չի կարելի մասնակցել մի բանի, որ գոյություն չունի… Ամեն ինչ՝ հին, կարգախոսները՝ նոր… Միայն՝ կարգախոսները… Ով ուզում է ամեն գնով դառնալ պատգամավոր, պահպանել իշխանությունը՝ սխալվում եք… ու շուտով դրանում կհամոզվեք…»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Արամ Կարապետյանը, ըստ էության, բարձրացրել է ակտուալ մի խնդիր․ դա այն է, որ հեղափոխությունը որակապես չի փոխել հայաստանյան քաղաքականությունը։

Դա, անշուշտ, ունի մի քանի խորքային պատճառներ։ Հեղափոխությունն ինքնին ոչ թե քաղաքական մտքի արգասիք էր, այլ հասարակության՝ տարիներով կուտակված դժգոհության հետևանք։ Ապրիլ-մայիս ամիսներին ամենադրամատիկ օրերին անգամ մենք հարթակից չենք լսել քաղաքական ուղերձներ, թերևս՝ բացառությամբ արտաքին քաղաքականության վեկտորը չփոխելու խոստման, որը, մեծ հաշվով՝ այնքան էլ համահունչ չէր շրջադարձային իրադարձությունների համատեքստին։ Այս առումով՝ դժվար է ասել, թե արդյո՞ք Հայաստանում տեղի ունեցածը արժեքների հեղափոխություն էր։

Նույնիսկ հեղափոխության հաղթանակից հետո կոնյունկտուրային լուծումները գերակայեցին քաղաքական դեղատոմսերին, տրամաբանությանը, ինչի հետևանքով հին համակարգը, առնվազն՝ որպես մտածողություն, կամ հարաբերությունների համակարգ, չվերացավ։

Ժամանակավոր կառավարությունը, մեծ հաշվով՝ հեղափոխության և հին համակարգի կոմպրոմիսի դրսևորում էր, ինչի հետևանքով Հայաստանի քաղաքական համակարգը շատ թանկ է վճարելու, որովհետև լեգիտիմացվել են ՀՀԿ-ի մասնակցությունը ընտրություններին, Գագիկ Ծառուկյանի «հեղափոխական» հավակնությունները, հնարավոր է դարձել հոկտեմբերի 2-ի խռովությունը, Ընտրական օրենսգրքի բարեփոխումների կրկնակի տապալումը։

Այս համատեքստն արդեն իսկ հուշում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը ձախողել է հեղափոխության արդյունքների կապիտալիզացիայի քաղաքական, ինստիտուցիոնալ հիմքերի նախապատրաստումը։

Այս իմաստով՝ իսկապես Հայաստանում քաղաքականությունը շարունակում է կարգախոսային բնույթ կրել։

88-ի հեղափոխությունը շատ մեծ դեր խաղաց Հայաստանի ու Արցախի կյանքում, սակայն ժողովրդավարական Հայաստանն այդպես էլ մնաց կարգախոս՝ ի վերջո հանգեցնելով հակահեղափոխության ռևանշին։

Թավշյա հեղափոխությունից հետո կարգախոս է մնացել նաև նոր Հայաստանը՝ առայժմ չդառնալով քաղաքական բովանդակության, արդյունավետ կառավարման ու համակարգի խորհրդանիշ։

Այնպիսի տպավորություն է, որ հեղափոխական դեժավյու ենք ապրում՝ առանց քաղաքականության, ինչը, ի վերջո, առաջացնում է վտանգավոր վակուում հենց պետության համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում