Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը հերթական անգամ հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ իր ներկայիս ակումբից:
Իսպանիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղի ժամանակ «արքայական ակումբ»-ի դարպասապահը հիանալի է դրսևորել իրեն և մեծ ներդրում ունեցել իր թիմի հաղթանակի գործում:
«Կարևորն այն է, որ մենք գոլ խփեցինք և բաց չթողեցինք: Այժմ կփորձենք մրցաշարի եզրափակիչի ուղեգիր նվաճել: Գոհ եմ, որ կարողացա բարելավել նվաճումս: Ինչպես բոլորը, ես նույնպես ցանկանում եմ շատ խաղաժամանակ ստանալ: Բայց պետք է աշխատել և օգտվել հնարավորություններից: Բնականաբար, հաջորդ մրցաշրջանում նույնպես ինձ «Ռեալ»-ում եմ տեսնում»,- Marca-ն մեջբերում է Կասիլյասի խոսքերը:







































