Զարգացման Հայկական բանկը Հայաստանի Հանրապետության եվրապարտատոմսերով ՀՀ ֆինանսական շուկայում կնքել է առաջին գործարքը, որի համար արժանացել է պատվոգրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի «Բորսայի լավագույն անդամ 2013» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ:
«Զարգացման բանկը առավելագույն ներգրավվածությունն է փորձելու ունենալ Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման ու կատարելագործման գործում՝ ներքին շուկայում բարձրացնելով եվրապարտատոմսերի երկրորդային շրջանառությունը» -նշում է Վարչության անդամ, Գլխավոր գանձապետ Գրիգորի Զաքարյանը:
«Մեր ակտիվ մասնակցությունը դրսևորվելու է նաև առաջիկայում հայաստանյան բորսայական հարթակում այդ արժեթղթերի երկկողմանի գնանշումներով» – ավելացրել է նա:
Նշենք, որ բանկը ներդրումային և պահառուական ծառայություններ է մատուցում պետական և կորպորատիվ արժեթղթերի հատվածում ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ անհատ ներդրողներին:





































