Saturday, 04 07 2026
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր

Lenovo-ն կրկին հետաքրքրված է IBM-ի սերվերային բիզնեսով

Չինական Lenovo ընկերությունը վերսկսել է բանակցությունները IBM-ից սերվերային բիզնեսի մի մասը գնելու շուրջ: Այս մասին հայտնում են ընկերությանը մոտ իրազեկ աղբյուրները: Գործարքը շահավետ է երկու կողմերի համար էլ: Այն կօգնի IBM-ին արագ անցում կատարել ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտ, իսկ Lenovo-ին կօգնի բազմազան դարձնել իր բիզնեսը՝ համակարգիչների կրճատվող շուկայի ֆոնին:

Խոսքը տվյալների պահման կորպորատիվ կենտրոնների համար x86 բյուջետային համակարգերի վաճառքի մասին է: Եթե կարգավորիչ մարմինները հավանություն տան գործարքին, Lenovo-ն կդառնա այնպիսի հսկաների անմիջական մրցակից, ինչպիսիք են Hewlett-Packard-ն ու IBM-ը:

Lenovo-ն ու IBM-ն այս թեմայով բանակցություններ են անցկացրել անցած տարի, սակայն այն ժամանակ չեն կարողացել պայմանավորվածության գալ գնի վերաբերյալ: ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ամերիկացիները ցանկացել են իրենց բիզնեսի վաճառքից 4-6 միլիարդ դոլար ստանալ, մինչդեռ չինացիները պատրաստ են եղել վճարել 2.5 մլրդ դոլարից ոչ ավելի:

Reuters-ի փոխանցմամբ՝ վերլուծաբանները գործարքը գնահատում են 3 մլրդ դոլարից ոչ ավելի: Հաջողության դեպքում գործարքը կդառնա խոշորագույնը Չինաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Հիշեցնենք, որ IBM-ը համակարգիչների բիզնեսից հեռացել է 2005 թվականին՝ իր համակարգչային ստորաբաժանումը վաճառելով Lenovo-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում