Thursday, 16 07 2026
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

ՀՀԿ-ն՝ ընդդեմ Քոչարյանի պլանների

Հանրապետական կուսակցության հայտարարությունները միակ ընդդիմություն լինելու մասին, հասարակությունը դիտարկում է առավելապես նոր իշխանության հետ հարաբերակցության, միաժամանակ նաև այդ իշխանությանն ընդդիմություն կամ այլընտրանք լինելու խորհրդարանի արտահերթ ընտրությանը մասնակից մյուս սուբյեկտների հանդեպ համեմատության կոնտեքստում: Իրականում, սակայն, ՀՀԿ այդ հայտարարություններն ունեն ուշագրավ երրորդ կողմ, և այդ կողմը Ռոբերտ Քոչարյանն է, որը հայտարարել է կուսակցություն ստեղծելու մտադրության մասին:

Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը ևս հայտարարել է ընդդիմադիր կուսակցություն ստեղծելու մասին, և, իհարկե, ոչ բառացի, սակայն բավական թափանցիկ տողատակով ասել է, որ հենց իր կուսակցությունն է հավակնելու լինել Նիկոլ Փաշինյանի իշխանությանն ընդդիմություն և կենտրոնացնել հանրային դժգոհությունը, տրանսֆորմացնել այն քաղաքական ընդդիմախոսության: Այդ համատեքստում, ՀՀԿ հայտարարությունները միակ և լուրջ ընդդիմադիր ուժ լինելու մասին, ըստ էության հակադրվում են Ռոբերտ Քոչարյանի քաղաքական պլաններին, և փաստացի ՀՀԿ-ն հայտարարում է Ռոբերտ Քոչարյանին էլ ընդդիմություն լինելու մասին:

Համենայնդեպս, եթե Վիգեն Սարգսյանը նշում է, որ միայն իրենք կարող են լինել իրական և ուժեղ ընդդիմություն, ապա դա նշանակում է, որ այդպիսի ընդդիմություն չի կարող լինել նաև Ռոբերտ Քոչարյանը: Իհարկե, Վիգեն Սարգսյանն անխոս իրավացի է, որ Քոչարյանն իր ստեղծած կուսակցությամբ չի կարող լինել այդպիսի ընդդիմություն, բայց բոլոր դեպքերում հետաքրքիր է, որ ՀՀԿ-ն հակադրվում է նաև երկրորդ նախագահի քաղաքական պլաններին: Եթե, իհարկե, խոսքը ընդամենն արտահերթ ընտրությանը մասնակցելու ժամանակահատվածի մասին չէ՝ միակ և իրական ընդդիմություն լինելու առումով, իսկ արտահերթ ընտրությունից հետո Վիգեն Սարգսյանն ու ընկերները կդառնան արդեն Ռոբերտ Քոչարյանի ստեղծելիք կուսակցության բազան: Մյուս կողմից, մինչ Քոչարյանի պլաններին կընդդիմանար ՀՀԿ-ն, Ռոբերտ Քոչարյանն ինքը ամիսներ շարունակ, ըստ էության, չնկատեց ՀՀԿ-ին, որն այդքան ջանադրաբար փորձում էր պաշտպանել նրան «քաղաքական հետապնդումներից»: Այդպիսով, ՀՀԿ-ն առաջարկելով Ռոբերտ Քոչարյանին իր ծառայությունը, չարժանացավ նրա հավանությանը և ուշադրությանը: Հավանաբար, այժմ փորձում են վաստակել այդ ուշադրությունը՝ հակադրվելով նրա պլաններին: Կնկատի՞ դա Ռոբերտ Քոչարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում