«Առավոտ» օրաթերթը գրում է. «Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության անդամ, անկուսակցական Տիգրան Մարտիրոսյանը թերթի հետ զրույցում ասել է, որ Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես կապ չունի իրենց պայքարի հետ, առավել ևս` վերջին մեծ հանրահավաքի հետ:
Ըստ նրա, նման հայտարարությունները անտրամաբանական ու իրականությունից հեռու հայտարարություններ են. «Նման բան չկա, արդեն վեց ամիս է՝ այս պայքարը կար, և եթե Քոչարյանն այդ խնդրին տեղյակ էր, իր օրոք էր քննարկվել այդ խնդիրը, ինչո՞ւ մինչև հիմա չէր արտահայտվում: Նա կարող էր իր կարծիքը հայտնել սոցիալական խնդիրների վերաբերյալ, նորմալ է, դա կապել հետին ուժերի հետ, մութ պատմություններ ստեղծելը տրամաբանական չէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:









































