ԱՄՆ Ինդիանա նահանգի Պերդյու համալսարանի տարածքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է մեկ մարդ: Տեղեկությունը տարածել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքով՝ գործով հետաքննությունը շարունակվում է: Հանցագործը ձերբակալված է:
Ոստիկանությունը ենթադրում է, որ չարագործը միայնակ է գործել:
Համալսարանի տնօրինության ներկայացուցիչները հայտարարել են, որ ուսումնական հաստատության տարածքում ոչ մի վտանգ չկա:













































