Համացանցում հայտնվել է Լեոնիդ Ագուտինի «Նասեկոմովա» երգի տեսահոլովակը: Այն նկարահանված է ժամանակակից` stop-motion տեխնիկայով և պատմում մի արտասովոր աղջկա մասին, որ ճամփորդում է քաղաքի բնակարաններով և խճճում տեղի բնակիչների ճակատագրերը:
Տեսահոլովակը բուռն արձագանք է առաջացրել երգչի երկրպագուների շրջանում: Չէ՞ որ նոր երգը և տեսահոլովակը նման չեն Ագուտինի նախկին ստեղծագործություններին:
«Ընդհանուր շարքերից առանձնանում է Ագուտինը», «Ստանդարտ չէ», «Հրաշալի է, այնքան հրաշալի է: Այսպիսի հիասքանչ աշխատանք է ստացվել: Ամբողջ տեսահոլովակը դիտել եմ մինչև ականջներս ժպտալով»,- գրել են երգչի երկրպագուները:
Այս մասին գրում է 7days.ru կայքը:









































