Երեկ պաշտոնապես հաստատվել է լուրն այն մասին, որ Ժաննա Ֆրիսկեն հիվանդ է քաղցկեղով: Լուրը ԶԼՄ-ներում հայտնվելուց մի քանի ժամ անց «1-ին ալիքը»` «Ռուսֆոնդ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, հայտարարել է միջոցներ հավաքելու մասին, որոնք կուղղվեն աստղի բուժմանը: Մեկ օրից ավելի քիչ ժամանակահատվածում հաջողվել է առնվազն 50 մլն ռուբլի հավաքել: Այս մասին գրում է Spletnik.ru կայքը:
Հոդվածը գրելու պահին հավաքած գումարը կազմել է 51 189 975 ռուբլի, սակայն այդ թիվը շարունակում է աճել:
Եթե հավաքած գումարը գերազանցի աստղի բուժման համար ծախսերը, ապա մնացած միջոցները կտրամադրվեն «Ռուսֆոնդի» խնամքի ներքո գտնվող ծանր հիվանդ երեխաներին:













































