Փարք Սիթի քաղաքում` Sundance անկախ կինոփառատոնի ժամանակ դերասանուհի Լինդսի Լոհանը ներկայացրել է իր մասնակցությամբ նոր` «Անհավանականը» կինոնախագածի շնորհանդեսը: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Մամլո ասուլիսի ժամանակ Լինդսին շատ լավ տեսք է ունեցել` չնայած որ նախորդ գիշեր երեկույթի էր մասնակցել:
Լոհանի հետ մեկտեղ պատրաստվող նախագծի մասին խոսել է նաև պրոդյուսեր Ռենդել Էմեթը: Նրա խոսքերով` Լոհանի մասնակցությամբ նոր ֆիլմի բյուջեն կկազմի 5 մլրդ դոլար: Թրեյլերի նկարահանումները կսկսվեն մարտից:
Լոհանը լրագրողներին ասել է, որ հույս ունի նախագծի օգնությամբ իրեն վերադարձնել պահանջված դերասանուհու կարգավիճակը:
«Հաճելի է, որ Ռենդելն ինձ նման հնարավորություն է տվել և հավատացել է ինձ: Ես արդեն պետք է վերադառնամ ֆիլմի նկարահանումներին»,-ասել է դերասանուհին:








































