Friday, 07 06 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա

5000 դրամանոց բոզություն. հայ մարմնավաճառների նողկալի «սխրանքները»

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Նելլի Հարությունյանի գործի դատավարությունը:

Ըստ մեղադրանքի՝ 36-ամյա Նելլին 2013 թվականի օգոստոսի 17-ին, ժամը 22-ի սահմաններում Երևանի թիվ 147 մանկապարտեզի բակում Նորայր Մ.-ի հետ գրկախառնվելու ընթացքում վերջինիս վերնաշապիկի ու տաբատի գրպաններից հափշտակել է 30 հազար դրամ:

2013 թվականի հոկտեմբերի 26-ին, գիշերվա ժամը 2-ն անց 30-ի սահմաններում Երևանի Խորենացու փողոցում գործող «Գետառ» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում 10 հազար դրամի դիմաց Սուրիկ Հ.-ի հետ սեռական հարաբերություն ունենալուց հետո Նելլին, օգտվելով Սուրիկի՝ քնած լինելու հանգամանքից, նրա տաբատի գրպանից վերցրել է ընդհանուրը՝ 754 հազար 20 դրամ՝ 59 հազար ՌԴ ռուբլի և 100 հազար ՀՀ դրամ: Գումարները վերցնելով՝ Նելլին սենյակից դիմել է փախուստի, բայց քնած Սուրիկը, լսելով դռան ձայնը, արթնացել, սենյակից դուրս է եկել ու բռնել փախչելու փորձ անող Նելլիին:

Նելլի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել գողության ու գողության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով և 34-177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Դատարանում Նելլին իրեն լիովին մեղավոր ճանաչեց երկրորդ՝ հյուրանոցային դրվագով: Չնայած տուժողը նրան անձամբ էր բռնել, հանցագործությունն էլ այդ պատճառով ավարտին չէր հասցվել, բայց Նելլին ասաց, որ Սուրիկից վերցրած գումարը «կամովին» է վերադարձրել:

Այս դրվագի տուժող Սուրիկը դեռ նախաքննության փուլում մեկնել է Ռուսաստան՝ նախապես դիմում թողնելով, որ գործը քննեն իր բացակայությամբ, հիմք ընդունեն նախաքննական ցուցմունքը և հաշվի առնեն, որ ինքը նյութական կորուստ չի կրել:

Դրա փոխարեն դատարան էր ներկայացել առաջին տուժողը՝ 56-ամյա Նորայրը: Նա ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց Նելլիի կողմից իրեն մոլորեցնելու և անփող թողնելու զայրացուցիչ պատմությունը:

Այդ օրը՝ 2013 թվականի օգոստոսի 17-ին, Նորայրը մասնակցել էր շաբաթօրյակի: Փոշոտ շորերով ու չափազանց հոգնած՝ նա Գարեգին Նժդեհի փողոցում փորձել է անցնել դիմացի մայթ՝ իր կանգառ, որպեսզի տուն գնա:

Եվ հանկարծ գրկաբաց նրան ընդառաջ է ելել մի ժպտադեմ ու ջահել կին, հին ծանոթի պես մերձեցել է Նորայրին, իսկ վերջինս ընկրկել է՝ հայտարարելով, թե չի ճանաչում անծանոթուհուն: Կինը խաղով-ծիծաղով Նորայրին առաջարկել է մի հանգիստ տեղ կանգնել ու վերհիշել իրենց ծանոթ լինելը:

Նա սկզբում ինչ-որ պատմություններ է պատմել, ապա մտերմաբար Նորայրին առաջարկել է միասին մի լավ տեղ գնալ և ուրախ ժամանակ անցկացնել: Օրինակ՝ մոտակա կարաոկեն կամ որևէ սրճարան:

Նորայրը կտրականապես մերժել է՝ ասելով, թե նման վայրերին համապատասխան գումար չունի:

Այդ ժամանակ կինը, նույն ինքը՝ Նելլի Հարությունյանը, իր ծառայությունները՝ հասկանալի է, թե որ ծառայություններն է առաջարկել դեռ շփոթահար Նորայրին:

Հիմա էլ գնի վերաբերյալ են եղել տարաձայնություններ: Նելլին տարբեր գայթակղիչ ծառայություններ է առաջարկել մարմնական վայելքների ոլորտից, գներն էլ՝ սկսած 15 հազար դրամից:

Նորայրը հաշվենկատ ձևով սակարկել է՝ միաժամանակ նշելով, թե ինքը փոշոտ է, հոգնած և կարող է ի վիճակի չլինել…

Վերջապես համաձայնության են եկել 5 հազար դրամանոց ծառայության շուրջ: Երբ Նորայրն այդ գումարը վերնաշապիկի գրպանից հանել ու տվել է կնոջը, վերջինս նկատել է, որ տղամարդու գրպանում էլի գումար կա: Նա անմիջապես սկսել է պատմել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գտնվող իր մորաքրոջ կամ հորաքրոջ մասին, ասել է, թե անհրաժեշտ է լիցքավորել հեռախոսը, դրանով օգնել խեղճ հիվանդին:

Վերակենդանացման բաժանմունքի անունը լսելով՝ Նորայրը փափկել է, գթասրտություն հանդես բերել ու համաձայնել է 200 կամ նույնիսկ 500 դրամով լիցքավորել հեռախոսը:

Նելլին ավելացրել է պահանջացանկը: Նա առաջարկել է մի-մի հատ սառը սուրճ խմել ու մի-մի հատ էլ ծխել՝ հինգհազարանոց ծառայությանը լիովին նախապատրաստվելու, տրամադրվելու համար:

Հինգ հազար դրամը Նելլիի ձեռքին էր, Նորայրին ոչինչ չէր մնում, քան համաձայնել սուրճի և ծխախոտի վրա ևս գումար ծախսելու առաջարկին:

Նորայրն ու Նելլին անցել են փողոցը, մտել Նելլիի առաջարկած խանութը: Նորայրի կարծիքով՝ վաճառողը Նելլիի հետ համաձայնության մեջ էր, որովհետև կատարված զուսպ գնումների համար 1500 դրամից ավելի գումար է պահանջել: Բայց Նորայրը միամիտներից չէր, նա տարակուսել է, և Նելլին վաճառողին աչքով-ունքով է արել ու առաջարկել Նորայրից միայն հազար դրամ վերցնել՝ խոստանալով, թե մնացածն ինքը կվճարի:

Սառը սուրճն ու ծխախոտն առած՝ Նորայրն ու Նելլին կրկին փողոցն անցել են, հայտնվել այն նույն տեղում, որտեղ հանդիպել էին:

Նելլին սեթևեթել է, անցորդներին մատնացույց անելով՝ ասել, թե շատերը իր բարեկամներն ու ծանոթներն են, ինքը չի ցանկանում, որ իրեն ճանաչեն, ամաչում է, և առաջարկել է մայթից անցնել դեպի շենքերի արանքը, մի խաղաղ ու հանգստավետ վայրում վայելել պահը:

Այդպես անցել են կամարամուտքն ու հայտնվել մի ցանկապատված տարածքում:

Նորայրը հետո է իմացել, որ դա մանկապարտեզի շենք է: Ըստ Նորայրի՝ այդ վայրը Նելլին իր համար «թիրախ» էր դարձրել, այսինքն՝ հանցագործության կատարման վայր:

Նրանք մոտեցել են մի նստարանի: Նորայրը լապտերով լուսավորել ու տեսել է, որ դա հակահիգիենիկ մի տեղ է, ու հրաժարվել է այդ վայրում որևէ ինտիմ գործողություն կատարելուց: Բացի դրանից, ախր հոգնած էր, ուժասպառ…

Նելլին, որ ներկայացել էր «տարօրինակ» անունով, չի նահանջել: Նա, ըստ Նորայրի, ձեռքը գցել ու սկսել է քանդել նրա վերնաշապիկի կոճակները:

Նորայրն ընդգծեց. «Դա անում էր իմ կամքին հակառակ»:

Այդպես Նելլին արձակել է Նորայրի վերնաշապիկի բոլոր կոճակները, ապա ձեռքի վարժ շարժումներով հանել է վերնաշապիկը, և տղամարդը գոտկատեղից վերև մնացել է մերկ:

Նելլին սկսել է շոյել, համբուրել Նորայրին, մինչև անգամ բարձրացրել է իր սվիտերը, որի տակ ոչինչ չէր հագել, ու Նորայրը տեսել է ամեն բան…

Հետո Նելլին անցել է Նորայրի տաբատին… Միաժամանակ նա գրկել է Նորայրին ու ձեռքերով շոյել նրա նստատեղը: Վայելքին տրվելուց առաջ մեկ էլ հանկարծ Նորայրը նկատել է, որ տաբատի հետևի գրպանում եղած փաստաթղթերը թափված են գետնին: Զարմացել է, հարցրել՝ այս ինչպե՞ս պատահեց:

Նելլին գործնական տոնով ասել է՝ դու թղթերդ հավաքի, իսկ ես գնամ թփերի տակ միզեմ ու գամ, էլ չեմ դիմանում:

Նորայրը զբաղվել է փաստաթղթերը հավաքելով, Նելլին անհետացել է թփերի արանքում:

Նորայրը սպասել է, սպասել, բայց թփերի արանքից Նելլին այլևս դուրս չի եկել:

Նորայրը մի քիչ առաջացել է, ձայն տվել, անհանգստացել: Բայց տեսել է, որ Նելլին չկա ու չկա: Չկար նաև Նորայրի վերնաշապիկը: Եվ Նորայրը գոտկատեղից վերև շարունակել էր մերկ մնալ…

Նա դեռ հավատում էր, թե Նելլին կգա, կմատուցի իր հինգհազար դրամանոց ծառայությունը: Նա դեռ սպասում էր…

Մեկ-երկու ժամ սպասելուց հետո նա շոշափել է տաբատի հետևի գրպանները ու համոզվել, որ Նելլի հետ անհետացել է նաև գրպանում եղած քսան հազար դրամը…
Հետո Նորայրն այդպես կիսամերկ դուրս է եկել փողոց, փնտրել Նելլիին, հարցուփորձ արել սրան ու նրան, մտել այն խանութ, որտեղ ժամեր առաջ եղել էր Նելլիի հետ:

Ապա գնացել է հենց կողքին գտնվող ոստիկանություն, փնտրել պոռնկության դեմ պայքարի հարցերով զբաղվող տեսուչի: Ներկայացրել է իր վիճակը: Նա փորձել է տաքսիով ձրի տուն գնալ՝ ասելով, որ մոտի գումարը տարել են, ինքը կվճարի մի քանի օր հետո: Տաքսիստները չեն համաձայնել:

Ի վերջո, Նորայրը վերադարձել է այնտեղ, որտեղ խաբվել էր Նելլիի կողմից՝ մանկապարտեզի շենքի մոտ: Փորձել է մանկապարտեզի շենք մտնել, բայց նրան չեն թողել՝ ասելով, որ այդ տարածքում նման կերպ շատերն են խաբվում, հնարավոր չէ թալանվածներին ու մերկացվածներին թողնել մանկապարտեզ:

Նորայրն այդ գիշերն անցկացրել է բաց երկնքի տակ, հենց նույն հակահիգիենիկ վայրում: Առավոտյան նա վերջապես գտել է Նելլիի կողմից շպրտված իր վերնաշապիկը, հագել է, կրկին գնացել ոստիկանություն…

Ոստիկանների հետ երեկոյան նա շրջել է մարմնավաճառների հավաքատեղիներում, նայել շատ ու շատ մարմնավաճառների դեմքերին, բայց Նելլիին այդպես էլ չի գտել: Կյանքում այդքան մարմնավաճառի չէր տեսել, ինչքան որ տեսել է մի երեկոյի ընթացքում… Մարմնավաճառներն ասել են, թե իրենք ոչ թե խաբեբա ու թալանչի են, այլ ազնիվ ու պատվով մարմնավաճառներ, իրենց վճարում են իրենց կատարած աշխատանքի համար: Կողոպտիչ խաբեբաներին իրենց շարքերում փնտրել հարկավոր չի…

Օրեր անց, երբ Նելլին բռնվել է «Գետառ» հյուրանոցում, հայտնվել ոստիկանությունում, այնտեղ է հրավիրվել նաև Նորայրը և վերջապես ճանաչել իրեն հինգ հազար դրամանոց ծառայությունը չմատուցած, իր երեսուն հազար դրամը հափշտակած «հին ծանոթ» Նելլիին:

Տուժող Նորայրը Նելլիից պահանջեց ոչ թե գողացված 30 հազար դրամը, այլ՝ 400 հազար դրամ՝ ասելով, թե այդ դեպքից հետո իր առողջությունը վատացել է, ինքը՝ առաջին խմբի հաշմանդամ, անաշխատունակ մարդը ստիպված է եղել տևական բուժում ստանալ: Նա հանցագործության ծանր հետևանքների գումարն է պահանջում և չի ընդունում Նելլի Հարությունյանի պաշտպանի կողմից առաջարկված վնասի հատուցումը՝ գողացված 30 հազար դրամը: Ընդ որում՝ Նելլին դատարանում պնդեց, թե Նորայրից գողացել է միայն քսան հազար դրամ…

Նելլին Նորայրի ցուցմունքի ընթացքում մեկ զայրանում էր, մեկ ծիծաղում: Համենայն դեպս, երբ գողանում էր Նորայրի տաբատի հետևի գրպանում եղած գումարը, երբ գնում էր թփերի արանքում «միզելու», մտքով անգամ երևի չէր անցնում, որ այդ տղամարդու հետ դեմ առ դեմ է լինելու նաև դատարանի դահլիճում…

Տուժող Նորայրն այնքան մանրամասն ցուցմունք տվեց, որ ամբաստանյալ Նելլիի համար ժամանակ չմնաց: Ամբաստանյալը ցուցմունք կտա հաջորդ դատական նիստին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում