Thursday, 06 06 2024
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան
19:10
Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ
19:00
ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
18:50
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24
18:30
ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից
18:20
Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա
Վրաստանը բացահայտել է «թիկունքին հարվածի» փո՞րձ՝ Թուրքիայից
17:50
Արգենտինայի կառավարությունը պատրաստվում է կրճատել ևս 50 հազար պետական ​​ծառայողի
Սահակաշվիլին դեմ է վրացի երիտասարդների կուսակցականացմանը
17:35
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
17:30
«Ուկրաինայի հռետորաբանությունը կարող է հանգեցնել ատոմային պատերազմի». Թրամփ
Գեղարքունիքում 19-ամյա տղան սպանել է եղբայրներից մեկին, մյուսին մարմնական վնասվածք պատճառել
17:20
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց հասցրած հարվածների մասին
Մեհրաբյան Online
17:15
ԱՄՆ-ն չի բացառում Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության վերանայումը
17:14
Ֆրանսիայում համաշխարհային ղեկավարների և վետերանների մասնակցությամբ անցկացվում են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի միջոցառումները
17:10
Անգլիայի ափերի մոտ 84 անօրինական միգրանտների տեղափոխող նավակ է շրջվել
Եվրամիությունը անում է այն, ինչ Հայաստանն է խնդրում. գնդակը այժմ ձեր դաշտում է
Մենք այստեղ ենք աջակցելու Հայաստանի դիմակայունությանը՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ նախագահը ԱԳ նախարարին շնորհակալություն է հայտնել Հայաստանն անվտանգ ապագա տանելու ճանապարհը գտնելու համար
Մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա
Պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Սահմանապահը վիրավորում է ստացել
16:40
Վերաբացվել են OVIO-ի վերափոխված և նորացված Վաճառքի և սպասարկման սրահները
Տոկաեւը դու՞րս է մնում Պուտինի աշխարհաքաղաքական «պահունակից»
16:24
Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը

2 տարի հետո նոր ընտրություններ անցկացնելը՝ արհեստական ինտրիգ․ Հայաստանը չպետք է ենթարկել ցնցումների

Մոտ մեկ ամիս ժամանակ է մնացել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Քաղաքական ուժերն ինտենսիվ բանակցություններ են վարում այդ ընտրություններին մասնակցելու ձևաչափի շուրջ, մի շարք փոքր կուսակցություններ հնարավոր է միավորվեն և մասնակցեն դաշինքով։

Զուգահեռ կան քննարկումներ, թե այս խորհրդարանը ևս կարող է ժամանակավոր լինել, քանի որ ձևավորվում է մեկ անձի շուրջ և էյֆորիայի պայմաններում։ Կան նույնիսկ տեսակետներ, որ երկու տարի հետո անհրաժեշտ կլինի նոր ընտրություններ անցկացնել, և միայն այդ ժամանակվա ձևավորված խորհրդարանը կլինի կազմավորված իրապես գաղափարական, ծրագրային պայքար տարած ուժերի կողմից։

Փորձագետ Էդգար Վարդանյանը, մինչդեռ, նման հարցադրումը արհեստական է համարում։ «Միայն քաղաքական իրավիճակը կարող է ցույց տալ՝ կա՞ արդյոք արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն, թե՞ ոչ։ Մենք այսօր չենք կարող, և ճիշտ չէ ինչ-որ ժամկետ սահմանել խորհրդարանի գործունեության համար այն պարզ պատճառով, որ դա արհեստական է։ Ըստ էության, խորհրդարանական կառավարման համակարգին բնորոշ են հաճախակի իրականացվող արտահերթ ընտրությունները և այդ հանգամանքը պայմանավորված է նրանով, որ փոխվում է քաղաքական իրավիճակ և այդ քաղաքական իրավիճակը ստիպում է որպեսզի քաղաքական ուժերի հարաբերակցության բալանսը փոխվի, հնարավորություն չի լինում ձևավորել կառավարություն, կառավարությունը վստահություն չի վայելում, և անհրաժեշտություն է լինում անցկացնել նոր ընտրություններ, որն այս առումով հստակություն կմտցնի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վարդանյանն ընդգծեց՝ հասկանալի է, որ մեր Ընտրական օրենսգիրքն ու Սահմանադրությունը դժվարացնում է ավելի հաճախակի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը. «Ուստի չկա վտանգ, որ չափից ավելի հաճախ կարող են լինել ընտրություններ, բայց մյուս կողմից էլ չպետք է բացառել ու նորմալ վերաբերել։ Բայց նախօրոք գծել ու ասել, թե երբ պետք է այդպիսի ընտրություններ լինեն՝ ճիշտ չեմ համարում»։

Մեր զրուցակիցը նշեց՝ ընդհանրապես արտահերթ ընտրությունները որևէ բացասական բան չեն պարունակում և ցնցումների պատճառ լինել չեն կարող։ «Քաղաքական իրավիճակն է պատասխանատու լինելու այդ ընտրությունների համար։ Եթե բնական ձևով կա պահանջ արտահերթ ընտրություններ անցկացնել՝ չպետք է դիմադրել, որովհետև հակառակը դիմադրելը կստեղծի լարվածություն ու ցնցումներ կառաջացնի։ Հակառակը՝ նման պարագայում արտահերթ ընտրությունները կարող են կայունացնել իրավիճակը և հանգուցալուծել երկրում առկա քաղաքական ճգնաժամը»,- եզրափակեց նա։

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն ընդգծեց՝ ապագա խորհրդարանի մասին դատողություն անելու համար պետք է տեսնել, թե ինչպիսի խորհրդարան է ձևավորվում։ «Ռեյտինգային ընտրական համակարգը դուրս չի եկել ընտրական գործընթացից ու այդ պատճառով մնում է որոշակի անկանխատեսելիություն։ Եվ հիմա պետք է տեսնել, թե դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքում ինչ պատկեր է ձևավորվում և նոր այդ հարցի շուրջ դատողություններ անել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանի խոսքերով՝ եթե խորհրդարանում անընդունելիորեն շատ ներկայացված լինեն ապաքաղաքական տարրերը և դա բացասաբար անդրադառնա խորհրդարանի աշխատանքի արդյունավետության վրա, ապա նման խոսակցությունները կսկսեն հիմքեր ունենալ. «Բայց պետք է համբերել ու տեսնել, թե ինչ պատկեր է լինում»։

Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, թե խորհրդարանը ձևավորվելու է էյֆորիայի պայմաններում և մեկ անձի շուրջ, Ռուբեն Մեհրաբյանն արձագանքեց. «Ես խնդիրն այդտեղ չեմ տեսնում, խնդիրն այն է, որ խորհրդարանում կարող են հայտնվել քաղաքականության հետ կապ չունեցող, միայն սեփական հարցերը լուծող մարդիկ»։

Փորձագետը հավելեց՝ եթե ընդունենք, որ 2 տարի հետո պետք է լինի նոր խորհրդարան, ապա դա կնշանակի, որ դեկտեմբերի 9-ի արդյունքներով ձևավորված խորհրդարանը կշարունակի մնալ ժամանակավոր։ «Դա, իհարկե, միայն բացասական ազդեցություն կունենա, որովհետև նոր կառավարությունը կշարունակի աշխատել նախընտրական կոնյունկտուրայի տրամաբանության մեջ։ Հետևաբար` այս ընտրություններին քաղաքացիները պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենան իրենց՝ որպես քաղաքացու գործառույթներին ու սթափ քաղաքական ընտրություն կատարեն։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ քաղաքական ուժերը պետք է առավելագույնս քաղաքականացնեն ընտրությունները»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում