Ուկրաինական ընդդիմադիր «ՈւԴԱՐ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հեռացել է երկրում ճգնաժամը կարգավորելու վերաբերյալ բանակցային գործընթացից, հաղորդում է Интерфакс-ը:
Այս մասին հաղորդել Ազգային անվտանգության և պաշտպանությանխորհրդի քարտուղար Անդրել Կլյուևը: «Կառուցողական զրույց չի ստացվել. Կլիչկոն դուրս է գալիս բանակցային գործընթացից»,- նշել է Կլյուևը երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում:
«Ես կխնդրեի ընդդիմադիր ուժերի առաջնորդներին (չնայած նրանցից ոմանք հրաժարվում են այն ամենից, ինչ փողոցներում է կատարվում) դիմել իրենց ներկայացուցիչներին, որպեսզի նրանք դադարեցնեն բռնությունները»,- ընդգծել է Կլյուևը:









































