Saturday, 04 07 2026
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին

Օսկանյանի մոտ հարց է ծագում՝ ինչո՞ւ Հայաստանը չկա Ժնև-2-ում

ՀՀ նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում գրել է. «Սիրիային վերաբերող հարցերում ինձ մոտ ոչ միայն բանական միտքն է շարժվում, այլև զգացմունքայինը: Վերջիվերջո ծնվել և մեծացել եմ այնտեղ, սիրում եմ երկիրը, ցավում եմ նրա ողբերգության համար: Խիստ մտահոգ եմ նաև այնտեղ ապրող հայերի անվտանգության և Սփյուռքի ամենածաղկուն համայնքներից մեկի դատարկման հեռանկարի համար:

Երբ սիրիական հակամարտությունը թեժացավ, և հայ համայնքի վիճակը սկսեց բարդանալ, հատկապես՝ Հալեպում, ես ասում էի, որ այն, ինչ հնարավոր էր անել նրանց՝ Հայաստանում ապաստան տալու, կեցություն ապահովելու և թեկուզ չնչին օգնություն ապահովելու հարցում, Հայաստանի պետությունն իր հնարավորության սահմաններում արել է:

Միաժամանակ քննադատել եմ մեր դիվանագիտությանը, որ այս հարցում երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ առումներով անտարբերություն է ցուցաբերել և որևէ ներգրավվածություն չի ունեցել:

Ահավասիկ, հունվարի 22-ին Սիրիայի հարցով շվեյցարական Մոնտրո քաղաքում տեղի կունենան այսպես կոչված Ժնև-2 բանակցությունները: Նայում եմ մասնակից երկրների ցուցակը: Ի լրումն հակամարտող կողմերի՝ բանակցություններին մասնակցում է 39 երկիր: Երկրներ, որոնք այս կամ այն չափով առնչություն ունեն խնդրին, բնականաբար՝ Սիրիայի բոլոր հարևանները, արաբական մի շարք երկրներ, միջնորդներ և այլ շահագրգիռ կողմեր: Ուշագրավ է, որ այնտեղ են նաև Սիրիայից աշխարհագրորեն և ոչ միայն աշխարհագրորեն այնպիսի հեռու պետություններ, ինչպիսիք են Մեքսիկան, Լյուքսեմբուրգը, Հարավային Կորեան, Իտալիան, Բրազիլիան և շատ ուրիշներ:

Հանդիպմանը մասնակցում է նաև Վատիկանը, որը, համոզված եմ, ներկա է, քանի որ պարտավորված է զգում պաշտպանելու Սիրիայի կաթոլիկ համայնքի շահերը:

Հայաստանը ցուցակում չկա: Հարց է ծագում՝ ինչու, երբ մենք կրում ենք այս հակամարտության անմիջական ազդեցությունը. Հայաստանում ապաստան են գտել Սիրիայի շուրջ 15 հազար հայ քաղաքացիներ, այնտեղ դեռ հայկական ստվար համայնք կա, որի ֆիզիկական գոյությունն անմիջական սպառնալիքի տակ է, հատկապես՝ հայաշատ Հալեպում և շրջակայքում, որտեղ ամենաթեժ մարտերն են ընթանում:

Հայերը Սիրիայի բոլոր փոքրամասնություններից միակն են, որոնք իրենց թիկունքում ունեն մայր պետություն: Այսօրվա հրամայականն է, որ Հայաստանը ներկա լինի ժնևյան բանակցություններին՝ անկախ դրա արդյունքից, որպեսզի առնվազն առաջին ձեռքից տեղյակ լինի և անհրաժեշտության դեպքում պաշտպանի հայության շահերը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում