Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին հրամանատար Իլքեր Բաբշուղը, ով ցմահ ազատազրկման է դատապարտվել «Էրգենեկոն»-ի գործով, կարող է ազատ արձակվել՝ հաղորդում է haber.com-ը:
Բաշբուղին ազատ արձակելու քննարկումը Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանում նախաձեռնել է դատախազ Զաֆար Կոչը:
Իլքեր Բաշբուղն արդեն երկու տարի է՝ գտնվում է Սիլիվրի բանտում: Նրա փաստաբանը դեկտեմբերի 31-ին դատարանին ներկայացրել է ապացույցներ, որոնք հիմնավորում են Բաշբուղին ազատ արձակելու անհրաժեշտությունը: Սակայն դատարանը հրաժարվել է բավարարել փաստաբանի միջնորդությունը՝ մեկնաբանելով դա ցմահ ազատազրկմամբ, որից հետո գործը փոխանցվել է հաջորդ ատյանի դատարան:
Փորձագետները նշում են , որ Բաշբուղին ազատ արձակելու որոշումը նշանակում է, որ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորցնում է իր վերահսկողությունը դատական մարմինների վրա:







































