ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով այս տարվա առաջին դատական նիստն էր կայանալու: Գործով ամբաստանյալ Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդուն՝ Հարություն Սարգսյանին դեռևս երեկ էին մայրաքաղաքից տեղափոխել Գյումրի, որպեսզի դատական նիստի ձգձգումներ տեղի չունենան: Նշենք, որ սույն գործի դատաքննությունը շուտով կավարտվի:
Այսօրվա նիստին մեղադրող դատախազն ընթերցելու էր մեղադրական ճառը: Սակայն ամբաստանյալ Հարություն Սարգսյանի առողջական վիճակը դատարանում կտրուկ վատացել է, և ստիպված են եղել ահազանգելու Գյումրու շտապ բուժօգնություն:
Բժիշկներն արձանագրել են, որ ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մոտ կան առողջական խնդիրներ, ջերմության և արյան ճնշման բարձրացում, նրան արգելել են մասնակցել այսօրվա դատական նիստին:
Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում









































