ԱՄԷ-ում մոտ 30 մարդ ազատազրկման է դատապարտվել «Մուսուլման եղբայրների» հետ կապերի համար: Կազմակերպությունն ԱՄԷ-ում համարվում է ահաբեկչական: Այս մասին փոխանցում է Al Arabiya-ն:
Հաղորդվում է, որ ԱՄԷ-ի իշխանություններն ազատազրկման 5-ամյա ժամկետի են դատապարտել 29 մարդու՝ հիմնականում Եգիպտոսի և ԱՄԷ-ի քաղաքացիներ:
Ենթադրվում է, որ Եգիպտոսի քաղաքացիներին կարտաքսեն երկրից:









































