Thursday, 06 06 2024
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետին
Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ
Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
Միջազգային գործընկերների աջակցության կարիք ունենք՝ վերականգնման և վնասի փոխհատուցման առումով
ԱՕԿՍ-ի շենքը 10 տարով տրվում է վարձակալության՝ ամսական 15 մլն 450 հազար դրամով
Մ6 և Մ4 ճանապարհներն արդեն բաց են. Գնել Սանոսյանը՝ աղետի հետևանքների վերացման մասին
Մինչև 2029-ը կառուցելու ենք ֆուտբոլի 3 մարզադաշտ. վարչապետը՝ Հայաստան-Վրաստան համատեղ հայտի մասին
13:00
ԵՄ-ում մեկնարկում են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները
12:45
Լիզինգ` առանց տոկոսադրույքի
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր
ՀՀ արդարադատության նախարարը ցմահ դատապարտյալների հետ քննարկվել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր
Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնի
2018-ին կապանցիներին ես խոստացել եմ՝ ֆուտբոլը վերադառնալու է այնտեղ, խնդիր կար՝ կլուծենք
Միայն 2024 թվականին բյուջեից արդեն 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին՝ սուբվենցիոն ծրագրերի համար
Լուրերի օրվա թողարկում 12։00
Արմեն Ղազարյանն ընդունել է FRONTEX-ի պատվիրակությանը
Վլադիմիր Պուտինը կպայմանավորվի միայն Միացյալ Նահանգների հետ. ուկրաիանական «մսաղացը» կտեւի առնվազն եւս մեկ տարի
«Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը». Նիկոլ Փաշինյան
Վարչապետը թվարկեց, թե ինչ նախագծեր են իրականացվելու մարզերում սուբվենցիոն ծրագրերով
Կառավարությունը 2 մլրդ 426 մլն դրամ կհատկացնի19 համայնքի 22 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար
11:45
Guru քարտերը իջեցված սակագներով. նոր ակցիա Հայէկոնոմբանկից
11:30
Չեխիայում գնացքների բախման հետևանքով կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է հեղինակավոր մրցույթներում հաղթած բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանին
Սև ծովից ցիկլոն է ներթափանցել. սպասվում են անձրևներ
11:05
Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Ուղիղ. Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն. միջազգային գիտաժողով
10:45
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Ադրբեջանի քաղհասարակության անդամների շարունակական ձերբակալություններով․ Մեթյու Միլլեր

ՊԵԿ-ը փորձում է տոտալ վերահսկողություն վերցնել ՀԿ-ների վրա. Կարեն Զադոյան

Հասարակական կազմակերպությունները շարունակում են դժգոհել «Հասարակական կազմակերպությունների» և «Հիմնադրամների մասին» օրենքներում ՊԵԿ-ի նախաձեռնած փոփոխություններից։

«Հիմնական խնդիրն այն է, որ հասարակական կազմակերպությունները, ըստ օրենքի, պարտավոր էին հանրային ֆինանսավորման մասով ներկայացնել հաշվետվություններ, և եթե ներկայացվող գումարը գերազանցում էր 5 միլիոնը, ապա պետք է ներկայացներ նաև ֆինանսական աուդիտի եզրակացությունը: Բայց ՊԵԿ-ը 2018թ. փետրվարին ընդունված ոչ իրավաչափ որոշման հիմքով ոչ միայն հանրային ֆինանսների մասով էր հաշվետվություն պահանջում, այլ նաև ՀԿ-ների ամբողջ գործունեության ծավալով, որը չէր բխում օրենքից, և կար այդ խնդիրն ավելի ճշգրտելու անհրաժեշտություն. փաստացի, ՊԵԿ-ը, որպեսզի գնա և կատարի օրենքի պահանջները, հակառակ նախագիծն է բերում, որ այդ ոչ իրավաչափ որոշումը դարձնում է օրենքի մակարդակի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց  Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:

Նրա խոսքով՝ նախկինում ՊԵԿ-ը չէր ներկայացնում այս նախագիծը, բայց ուշագրավ է, որ հենց թավշյա հեղափոխությունից հետո ներկայացվեց այս վիճահարույց նախագիծը. «Հիմա ՊԵԿ-ը ասում է ՀԿ-ներին՝ ներկայացրեք ձեր ամբողջ միջոցները։ ՊԵԿ-ը սրանով լրացուցիչ պարտավորություն է  դնում ՀԿ-ների վրա։ Սակայն պետք է բացառվի, բացի հանրային միջոցներից, այլ միջոցների հրապարակումը։ ՊԵԿ-ը այսպիսով փորձում է  տոտալ վերահսկողություն վերցնել ՀԿ-ների վրա, որը սխալ է ու հակասում է թավշյա հեղափոխությունից հետո քաղհասարակության դերի բարձրացման սկզբունքին»,- ասաց Զադոյանը՝ հավելելով, որ նախագիծը ներկայացնելուց  առաջ պետք էր քննարկում տանել, իսկ եթե դա չի կատարվել, ապա այս նախագիծը պետք է հետ կանչվի ու շահագրգիռ կողմերի հետ քննարկումից հետո նոր ընդհանուր հայտարարի գալ։

Առավել մանրամասն՝ տեսանյությում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում