Tuesday, 23 06 2026
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով

Սոցապնախարարը չի մտածել՝ ինչ կլինի կուտակայինի հարցով ՍԴ դրական որոշման դեպքում (տեսանյութ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը 2013 թվականի կարևորագույն ձեռքբերումներից առանձնացրեց աշխատավարձերի միասնական համակարգի ներդրումը: Հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նախարարը հիշեցրեց, որ դեռ 2002 թվականից տարիֆավորական համակարգի ներդրումը սկսվեց, ապա զարգացումները գնացին իրավիճակային լուծումներով, 2008-ին նախաձեռնվեց ամբողջական համակարգը ներդրումը, 2013-ին հաջողվեց դա իրականություն դարձնել:

«Գործելու է մեկ միասնական հիմքով միասնական համակարգ, որ շաղկապված է լինելու մեր երկրում նվազագույն աշխատավարձի հետ: Դա նշանակում է ավելի քան 200 հազար աշխատողների համար միջինը 40 տոկոս աշխատավարձի աճ, իսկ հիմնական օղակներում՝ առաջատար, գլխավոր մասնագետ և այլք, աճը լինելու է 80 և ավելի տոկոս»,- ասաց նա:

Նախարարն առանձնացրեց նաև կենսաթոշակային ոլորտում գործող համակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքները, նշեց, որ ոլորտին հատկացված միջոցներն ավելի նպատակային են ուղղվել: Ծայրահեղ աղքատության շեմից (21 380 դրամ) ցածր գտնվողների թիվը նախկինում 68 հազար էր, իսկ բարձրացման արդյունքում այդ թիվը հասավ (հաշվի առնելով նաև չափանիշների փոփոխությունները) 12 800-ի: Աղքատության ստորին շեմին գտնվող 230.000 քաղաքացիների թիվը դարձել է 138.300, իսկ աղքատության վերին շեմին գտնվողների թիվը 338.000-ից՝ 294.000:

Ասատրյանի խոսքով՝ մեծ շեշտադրում է լինելու պրակտիկայի կազմակերպման վրա, այն կազմակերպվելու է երեք ամսով, որ երիտասարդը կարողանա ձեռք բերել այն հմտություններն ու որակները, որ թույլ կտա դառնալ կայուն զբաղված:

Նախարարը նշեց՝ եթե այս փոփոխությունները չկատարվեին, զբաղվածության ոլորտին հատկացվող միջոցները գնալով նվազելու էին, իսկ այս կերպ ավելի մեծ գումարներ են ուղղվում և ավելի նպատակային են ծախսվում: «Նվազագույն միայնակ կենսաթոշակառու քաղաքացիները՝ մինչև 23 000 դրամ ստացողները, դիմելու դեպքում նաև անապահովության գնահատման համակարգում են ներառվում և նպաստ ստանում՝ աղքատության ընտանեկան նպաստ»,- ասաց նա:

Նախարարը խոսեց նաև կուտակային կենսաթոշակային համակարգի ռեֆորմի մասին, նշեց, որ այն ներդրվել է 2010-ից, ավելի քան երեք տարի քննարկվել, և այն կարծիքները, թե չի կարելի հրատապ ռեֆորմ իրականացնել, հիմնավորված չեն: Նա ասաց, որ շահագրգիռ կողմերի հետ բազմիցս է քննարկվել այս հարցը, սակայն զուտ այն պատճառով, որ քաղաքացիների հետ անմիջական առնչություն չի եղել, տպավորություն է ստեղծվում, թե կառավարության կողմից իրազեկում չի եղել այս ռեֆորմի վերաբերյալ:

Դիտարկմանը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն պատասխանելով՝ որակել էր ռեֆորմի կնքահայր, նախարարը պատասխանեց, որ ինքը ևս հպարտ կլինի համարվել այդ ռեֆորմի կնքահայրը: Անդրադառնալով քաղաքական ոչ իշխանական ուժերի՝ կուտակային կենսաթոշակային համակարգի հարցով ՍԴ դիմելուն, նախարարը հայտնեց, որ ցանկացած նոր ներդրված համակարգ իր խնդիրներն ունի, ինչը բնական է, սակայն այդ խնդիրները լուծում ունեն: Ամեն դեպքում, նախարարը նշեց. օրենքն ընդունված է:

«Յուրաքանչյուր քաղաքացի, քաղաքական գործիչ իրավունք ունի դիմել Սահամանադրական դատարան, սակայն մինչ ՍԴ-ի կայացրած որոշումը պարտավոր է հետևել ընդունված օրենքին»,- ասաց նա:

Հարցին՝ մտածե՞լ է՝ ինչ է լինելու այն դեպքում, եթե ՍԴ-ն բավարարի կուտակայինի հարցով իրեն ուղղված հայցադիմումը, ինչպե՞ս են վերադարձվելու քաղաքացիների մի քանի ամիսների գումարները, նախարարը միայն պատասխանեց. «Չեմ մտածել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում