Ուկրաինայի քաղաքացուհին երեկ ուշ երեկոյան փորձել է ինքնասպանություն գործել Մոսկվային կենտրոնական Կարմիր հրապարակում գտնվող Լենինի դամբարանի մոտ: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Իրավապահ մարմիններում հայտնել են, որ կնոջ նման մտադրություններին խոչընդոտել են իրավապահները, որոնք կարողացել են ժամանակին կանխել ինքնասպանությունը: Ոստիկանները կնոջից խլել են դանակը, որից հետո պարանոցի շրջանում ստացած վնասվածքներով նա տեղափոխվել է հիվանդանոց: Ինքնասպանության փորձի դրդապատճառները ճշտվում են:









































