Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստովանել է, որ գաղտնի այցելել է First Aid Kit շվեդական ինդի-ֆոլք խմբի համերգին՝ հաղորդում է NME-ն:
Վարչապետի խոսքերով՝ առաջին անգամ չէ, որ նա գաղտնի այցելել է տարբեր խմբերի համերգներին O2 Shepherd’s Bush Empire սրահում, քանի որ այստեղ կարելի է հայտնվել աննկատ:
Քեմերոնը նշել է, որ ինքը First Aid Kit-ի մեծ երկրպագու է: Խումբը Մեծ Բրիտանիայում համերգ է տվել 2012թ. նոյեմբերին:
«Այժմ ես լսում եմ քանթրի և նման տեսակի երաժշտություն»,- ասել է նա:








































