Hewlett-Packard ընկերությունը կրկին Windows 7 օպերացիոն համակարգով համակարգիչներ է թողարկում: Այդ օպերացիոն հարթակը նախկինի պես մեծ ժողովրդականություն է վայելում, իսկ ահա Windows 8-ը ոչ բոլորին է դուր գալիս: Այս մասին հայտնում է Vesti-ն:
HP-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ընկերության որոշ արտադրանքներ կաշխատեն Windows 7-ով: Գնորդներին առաջարկվում են Home և Pro տարբերակները: Windows 7-ով համակարգիչների վերաթողարկման պատճառ է դարձել նախկին սերնդի Windows-ի՝ տարիների ընթացքում չթուլացող պահանջարկը: Windows 7-ն արդեն 5 տարեկան է:
Ինչ վերաբերում է Microsoft-ին, ապա նրա համար HP-ի որոշումը ահազանգ է: Եթե ՕՀ-ի 8-րդ տարբերակը շուկայում հիթ չի դարձել, ապա կարելի է սպասել նոր հարթակի առաջիկա թողարկման: Որոշ աղբյուրներ հայտնում են, որ Windows 9-ը կներկայացվի այս տարվա աշնանը: Ապրիլին կցուցադրվի համակարգի նախատիպը:









































