ԱՄՆ Բոստոն քաղաքի դպրոցների ղեկավարությունը խախտում է դաշնային օրենքը, համաձայն որի՝ յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում պետք է դասավանդի մաշկի տարբեր գույնով ուսուցիչների որոշակի քանակ: Այս մասին գրում է The Boston Globe թերթը:
2014-ի սկզբին Բոստոնի հասարակական դպրոցների ղեկավարությունը առաջին անգամ արշավ է սկսել՝ ապահովելու ազգային փոքրամասնությունների դասավանդող ներկայացուցիչների համամասնությունը: Ծրագիրն իր մեջ ներառում է հեռուստատեսությամբ, պարբերականներում, ինչպես նաև ուսումնական հաստատությունների կայքերում գովազդների տեղադրում:
Այդ քարոզարշավի հիմնական նպատակը քաղաքի տարբեր շրջաններից ուսուցիչների ներգրավումն է:
Վերջերս դաշնային դատավոր Արթուր Գերիթին վճռել է, որ ԱՄՆ յուրաքանչյուր տարածաշրջանում ուսուցիչների առնվազն 25 տոկոսը պետք է լինեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Սակայն Բոստոնում և նրա մերձակա շրջաններում վերջին տարիներին այլ իրավիճակ է: 2013-ին այլ ռասաների պատկանող ուսուցիչների թիվը հասել է 21 տոկոսի, իսկ որոշ դպրոցներում այդ ցուցանիշը ընկել է մինչև 16 տոկոս:










































