ԵՄ հարցերով նախարար և ԵՄ-ի հետ բանակցություններում թուրքական պատվիրակության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն գնահատական է տվել Բրյուսելում առաջիկայում անցկացվելիք ԵՄ գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է ТРТ-ն:
«Մենք կքննարկենք ԵՄ անդամակցման բանակցություններում նոր բաժինների բացման նախաձեռնությունները»,- ասել է նա:
Նշելով ԵՄ լիիրավ անդամ դառնալու Թուրքիայի ցանկությունը՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան կատարել է և կայուն կերպով կկատարի իր պարտավորությունները:
Չավուշօղլուն նաև ԵՄ-ի հետ սերտ համագործակցության հույս է հայտնել՝ նշելով, որ իրենք մտադիր են հայտարարել բանակցային գործընթացի անցկացման անհրաժեշտության մասին՝ համապատասխան որոշակի գրաֆիկի:









































