Ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու եմ Արարատի մարզում: Այսօր՝ նոյեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«Փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի ընտրություններն անցնեն հանգիստ, ժողովուրդը կատարի իր կամարտահայտությունը»,- հավելեց մարզպետը: