Ֆրանսիայում տղամարդկանց 50 տոկոսից ավելին և կանանց 32 տոկոսը խոստովանում են, որ դավաճանել են իրենց ամուսիններին: Այս մասին են վկայում հարցման արդյունքները, որոնք անցկացվել են Ifop ինստիտուտի կողմից:
Ուսումնասիրողները նշում են, որ անհավատարիմ ամուսինների և կանանց թիվը վերջին 40 տարիներին անընդհատ աճել է:
Ամուսնական դավաճանությունների ամենաշատ դեպքերը գրանցվում են 50 տարեկանից բարձր, ապահովված տղամարդկանց մոտ, հաղորդում է Интерфакс-ը: Ընդ որում, հարցման արդյունքների համաձայն՝ երկու սեռերի ներկայացուցիչների 57 տոկոսը կարծում են, որ սիրախաղը դեռ դավաճանություն չէ:
Չնայած անհավատարիմ ամուսինների թվի աճին՝ ֆրանսիացիների 68 տոկոսը կարծում է, որ հնարավոր է ամբողջ կյանքի ընթացքում միայն մեկ մարդու հավատարիմ մնալ:









































