Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը վրացի գործարարներին Թուրքիա է հրավիրում: Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ հանդիպման ժամանակ:
«Վրաստանը Թուրքիայի համար դեպի Արևելք դարպասներ է հանդիսանում, ինչպես և Թուրքիան Վրաստանի համար դարպաս է դեպի Արևմուտք: Մենք հիանալի ծրագրեր ունենք, որոնք կարող ենք իրականացնել Ադրբեջանի հետ միասին, մասնավորապես՝ Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը, և իհարկե, շատ շուտով կսկսի գործել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը: Մենք աշխատում ենք նաև նոր ծրագրերի վրա: Այս ամենը խոսում է այն մասին, որ մենք հիանալի հարաբերություններ ունենք, և թե որքան հեռու են գնում մեր կապերը: Վրաստանում շատ են թուրք գործարարները, և ես ցանկանում եմ օգտվել առիթից և Թուրքիա հրավիրել վրացի գործարարներին»,- հայտարարել է Աբդուլլահ Գյուլը:










































