Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավին չի մասնակցելու։
«Հաշվի առնելով, որ Զինված ուժերը պետք է քաղաքական գործընթացներից դուրս լինեն՝ պաշտպանության նախարարի՝ որևէ կուսակցության մեջ ներգրավելը, քարոզարշավին մասնակցելը, իմ անձնական կարծիքով, այնքան էլ ճիշտ չէ»,- շեշտեց նա։
Դավիթ Տոնոյանն ասաց, որ ԶՈւ -ն կատարելու է իր պարտականությունները՝ չխառնվելով քաղաքական գործընթացներին։