Հյուսիսային Կառոլինայի համալսարանի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ երեխաները գիրանում են ոչ թե ֆասթֆուդի, այլ տանը կամ դպրոցում օգտագործվող սննդի պատճառով: Նրանց հետազոտությունը հրապարակվել է American Journal of Clinical Nutrition ամսագրում:
Գիտնականները ենթադրում են, որ եթե նույնիսկ երեխաները դադարեն համբուրգերներ, չիզբուրգերներ և ֆասթֆուդի այլ տեսակներ գնել, ապա տանը և դպրոցում նրանք կշարունակեն օգտագործել թխվածքաբլիթներ և չիփսեր, քաղցր գազավորված ըմպելիքներ և կիսաֆաբրիկատներ:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ավելորդ քաշի ամենաբարձր ցուցանիշներն առկա են եղել նրանց մոտ, ովքեր հետևել են «արևմտյան դիետային»` եթե նույնիսկ վերջիններս ֆասթֆուդ չեն օգտագործել: Իսկ ահա արագ սննդի հաստատության հաճախորդներն ավելի քիչ են ենթարկված եղել ճարպակալման:











































