Եղիսաբեթ 2-րդ թագուհին «արքայական գործերը փոխանցում է» իր ավագ որդուն` արքայազն Չարլզին: Այդ գործընթացը սկսվում է թագուհու և արքայազնի մամլո գրասենյակների միավորումից, որը տեղի կունենա արդեն այս շաբաթ: Այս մասին գրում է Spletnik.ru կայքը:
Ապրլին թագուհին 88 տարեկան կդառնա, ուստի նա որոշել է պարտականությունների մի մասը փոխանցել գահաժառանգին, որն այսուհետ կներկայացնի թագուհուն պաշտոնական արարողություններին:
«Գահի փոխանցումը տեղի կունենա փուլ առ փուլ: Թագուհին դեռևս նախկինի պես շատ է աշխատում: Ամեն օր նա ստանում է կարևոր փաստաթղթերի և ընդունելությունների փաթեթը: Չարլզն այսուհետ կներկայացնի պետությունը պաշտոնական միջոցառումների մեծ մասում և ավելի քիչ կզբաղվի առօրյա գործերով: Եղիսաբեթը չի բողոքում առողջությունից, սակայն տարիքն իր մասին հիշեցնում է»:
Թագուհու գործողություններն արդեն համարվել են «բնական և իմաստուն»:










































