Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է բաց թողնել Իսպանիայի Արքայական գավաթի 1/4 եզրափակչի «Էսպանյոլ»-ի դեմ առաջին հանդիպումը ծնկի վնասվածքի պատճառով, որը ստացել է «Բետիս»-ի դեմ վերջին մրցավեճում:
«Ռամոսն այժմ անհարմարություն է զգում: Եթե նրա ինքնազգացողությունը բարելավի, ապա դուրս կգա խաղադաշտ, իսկ թե ոչ` նրան կտանք հանգստի հնարավորություն:
Ինչ վերաբերում է Վարանին, ապա նրան ներկա պահին չի անհանգստացնում վնասվածքը: Նա կրկին խաղադաշտ կվերադառնա այն ժամանակ, երբ ես զգամ, որ պատրաստ է դրան: Սպասելուն երկար չի մնացել»,- ասել է մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:








































